1915թ-ի սեպտեմբերին Մաքս Լինդերմենը առաջին անգամ բացեց գուլպաների խանութ, հենց Բեռլինի սրտում, այդպես ծնվեց Էտամ ապրանքանիշը: Ժամանակակից գուլպաները ճանաչման և հաջողության գրավականն էին և կանայք կրում էին այն աշխատանքի գնալիս: 1924 թվականին ընկերությունը փոխեց իր ուղղությունը և սկսեց զբաղվել ներքնազգեստի արտադրությամբ, որը վայելեց նույն հաջողությունը, ինչ գուլպաները:
Առաջին Էտամ խանութը բացվեց Փարիզում Սենթ-Հոնոր փողոցում 1928թ-ին: Որպես ներքնազգեստի ոլորտում իսկական առաջատար, Էտամ ընկերությունը մշտապես հանդես է եկել նոր գաղափարներով և առաջարկներով:
1964 թվականին Etam-ը սկսեց օգտագործել բամբակը իր ներքնազգեստի հավաքածուներում։ 1970-ականներին բրենդը ներկայացրեց կախիչներով վաճառվող առաջին կրծկալները։ 1985 թվականին Etam-ը ստեղծեց առաջին անկար կրծկալը։ 1920-ականներին համարձակ, 1970-ականներին բնական, 1980-ականներին ինքնավստահ՝ Etam-ը մշտապես վերափոխվել է՝ ընդունելով հազարավոր տարբեր կերպարներ։ 21-րդ դարում Etam Group-ի ներքնազգեստի հավաքածուները մարմնավորում են հմայքն ու ինքնատիպությունը, իսկ "Ready-to-Wear" հավաքածուները՝ կենսուրախությունն ու նորաձևությունը։
EtamArmenia
EtamArmenia