1976 թվականից Jacadi Paris-ը ստեղծում է հավաքածուներ, որոնք վերաիմաստավորում են ֆրանսիական մանկական նորաձևության հավերժական ժառանգությունը։
Որպես դասական արմատներով ժամանակակից բրենդ, Jacadi-ն ստեղծում է հագուստ, աքսեսուարներ, կոշիկներ և մանկական խնամքի պարագաներ, որոնք արտացոլում են մանկության կախարդանքն ու հմայքը։ Մեր հավաքածուները, որոնք նախատեսված են թե՛ կյանքի կարևոր պահերի, թե՛ առօրյա գեղեցիկ ակնթարթների համար, ստեղծված են 0-ից 12 տարեկան տղաների և աղջիկների համար։
Այսօր Jacadi Paris-ն ունի 270 բուտիկ աշխարհի 39 երկրներում, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներում:
Մեր բրենդի հիմքում երեխաների զարգացմանն ու բարեկեցությանը նպաստելու գաղափարն է։ 2005 թվականից Jacadi-ն հանդիսանում է ÏDKIDS.COMMUNITY-ի անդամ՝ բրենդների միջազգային համայնքի, որը միավորված է ամբողջ աշխարհում երեխաների պաշտպանության և բարօրության գաղափարի շուրջ։
"Reinventing and passing on the best of childhood."