title image

Etam

1915թ-ի սեպտեմբերին Մաքս Լինդերմենը առաջին անգամ բացեց գուլպաների խանութ, հենց Բեռլինի սրտում, այդպես ծնվեց Էտամ ապրանքանիշը: Ժամանակակից գուլպաները ճանաչման և հաջողության գրավականն էին և կանայք կրում էին այն աշխատանքի գնալիս: 1924 թվականին ընկերությունը փոխեց իր ուղղությունը և սկսեց զբաղվել ներքնազգեստի արտադրությամբ, որը վայելեց նույն հաջողությունը, ինչ  գուլպաները:

 

Առաջին Էտամ խանութը բացվեց Փարիզում Սենթ-Հոնոր փողոցում 1928թ-ին: Որպես ներքնազգեստի ոլորտում իսկական առաջատար, Էտամ ընկերությունը մշտապես հանդես է եկել նոր գաղափարներով և առաջարկներով:

 

1964թ-ին Էտամը սկսում է օգտագործել բամբակը նեքնազգեստում: 70-ական թվականներին առաջին անգամ օգտագործել է կախիչներ կրծկալի համար: 1985թ-ին Էտամը ստեղծում է անթև կրծկալներ: 20-ական թվականների գրավչությամբ,70-ական թվականների բնականությամբ և 80-ականների նվաճումներով Էտամն ունի հստակ կերպար: 21-րդ դարում Էտամ ներքնազգեստի հավաքածուն զվարճանքի, հմայքի և գրավչության ինքնատիպություն է խորհրդանշում, իսկ << Ready-to-wear >> հավաքածուները խորհրդանշում են ուրախություն, միասնություն և նորաձևություն:

 

EtamArmenia