ՖԱԲ Գրուպը հիմնադրվել է նորաձևության հանդեպ սիրո, բարձրակարգ սպասարկման մշակույթի և երկարաժամկետ արժեքներ ստեղծելու գաղափարի շուրջ։ Սկսելով իր ճանապարհը ընդամենը մեկ խանութից և մի քանի նվիրված աշխատակիցներից՝ այսօր ընկերությունը հանդիսանում է Հայաստանի առաջատար նորաձևության մանրածախ ցանցերից մեկը՝ ստեղծելով ավելի քան 100 աշխատատեղ և ներկայացնելով միջազգային ճանաչում ունեցող բրենդներ հայկական շուկայում։